Էրկյութ Սոգյութը, որը հանդիսանում է «Արսենալի» կիսապաշտպան Մեսութ Օզիլի գործակալը, հերթական անգամ հայտարարել է, որ իր հաճախորդը չի պատրաստվում մինչև պայմանագրի ավարտը լքել «Արսենալը».
«Մեկ անգամ չէ, որ ասել եմ, բայց այսօր ևս մեկ անգամ ասում եմ. Մեսութը երջանիկ է «Արսենալում»: Նա պայմանագիր ունի և կարիք չկա դիտարկելու այլ տարբերակ: Երբ պայմանագիրի ժամկետը մոտենա ավարտին, կշարժվենք տվյալ պահի դրությամբ»,-ասել է Օզիլի գործակալը:
Օզիլի պայմանագիրը նախատեսված է մինչև 2021 թ: Նախկինում կար տեղեկություն, որ Օզիլի ծառայություններով հետաքրքրված են ՄԼՍ-ի ու Թուրքիայի ակումբները: