«Բավարիայի» գլխավոր մարզիչ Վենսան Կոմպանին կիսվել է գերմանական Բունդեսլիգայում մյունխենյան գրանդի մարզչի պաշտոնում իր նորամուտից սպասելիքներով։
«Ես նյարդայնացած չեմ: Անհամբեր սպասում եմ Բունդեսլիգայի առաջին խաղին։ Սա իսկապես մեծ մարտահրավեր է: Մենք լավ էինք պատրաստվել թիմի և անձնակազմի հետ։ Երջանիկ եմ»,- սոցցանցերում Կոմպանիի խոսքերն է մեջբերում «Բավարիայի» մամուլի ծառայությունը։
Հիշեցնենք, որ վաղը՝ օգոստոսի 25-ին, «Բավարիան» արտագնա խաղում կմրցի «Վոլֆսբուրգի» հետ Բունդեսլիգայի 1-ին տուրի խաղում։
























































