«Բարսելոնայի» և Գերմանիայի հավաքականի դարպասապահ Մարկ-Անդրե տեր Շտեգենը խոսել է Մյունխենի «Բավարիայի» դարպասապահ, 2014 թվականի աշխարհի չեմպիոն Մանուել Նոյերի՝ հավաքականից հեռանալու հայտարարության մասին։
«Շնորհավորում եմ Գերմանիայի հավաքականի կազմում հաջող կարիերայի կապակցությամբ: Դու հավերժ աշխարհի չեմպիոն և գերմանական ֆուտբոլի լեգենդ ես»,– գրել է տեր Շտեգենը սոցցանցի իր էջում։
Նշենք, որ տևական ժամանակ հավաքականում Նոյերի և տեր Շտեգենի միջև կոնֆլիկտներ էին լինում այն պատճառով, որ մարզիչները «Բավարիայի» խաղացողին առաջին համար էին ընտրել։
Հիշեցնենք, որ Մանուել Նոյերը հավաքականի հիմնական դարպասապահն էր։
























































