Մյունխենի «Բավարիայի» և Գերմանիայի հավաքականի կիսապաշտպան Ջամալ Մուսիալան դիմել է իր թիմակից և ազգային հավաքականի թիմակից Մանուել Նոյերին։ Դարպասապահը հայտարարել է Գերմանիայի հավաքականում կարիերան ավարտելու մասին։
«Բոլոր ժամանակների լավագույն դարպասապահը։ Շնորհակալ եմ ազգային հավաքականում ամեն ինչի համար։ Ինձ համար պատիվ էր խաղալ քեզ հետ»,- գրել է Մուսիալան իր սոցցանցերից մեկում։
Ավելի վաղ ԶԼՄ-ներում տեղեկություն էր հայտնվել, որ Նոյերը մտադիր է Գերմանիայի հավաքականում մնալ մինչև 2026 թվականի աշխարհի առաջնությունը։
























































