Շոտլանդական «Ինվերնես Կալեդոնիան Թիսլ» ֆուտբոլային ակումբը, որը ֆինանսական դժվարությունների է բախվել, աջակցություն է ստացել «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին մարզիչ սըր Ալեքս Ֆերգյուսոնից։ Այս մասին հայտնում է The Daily Record-ը։
Հանդիպման ընթացքում, որը կազմակերպել էր ակումբի նոր խորհրդական Ալան Սևիջը, հնարավոր է եղել պայմանավորվել 3 միլիոն ֆունտ ստերլինգի պարտք ունեցող ակումբի բաժնետոմսերի դուրսգրման կամ կոնվերտացիայի շուրջ։ Այս գործընթացում կարևոր դեր է խաղացել նախկին նախագահ Ռոս Մորիսոնը՝ համաձայնելով դուրս գրել 2,1 միլիոն ֆունտ ստեռլինգ պարտքը։
Սըր Ալեքս Ֆերգյուսոնն անձամբ է զանգահարել Սևիջին՝ հայտնելով իր աջակցությունը ակումբին և բարձր է գնահատել գլխավոր մարզիչ Դունկան Ֆերգյուսոնի աշխատանքը՝ նրան անվանելով «հիանալի մասնագետ»։ Ակումբի խորհրդատուներն արդեն բանակցություններ են վարում պոտենցիալ գնորդների հետ։
























































