Դարպասապահ Մանուել Նոյերը, ինչպես արդեն տեղեկացրել էինք, ավարտում է կարիերան Գերմանիայի հավաքականում: Ֆուտբոլիստը հրաժեշտի խոսք է հղել։
«Ինձ ճանաչողները գիտեն, որ այս որոշումը կայացնելն ինձ համար հեշտ չէր։
Երբ հետ եմ նայում, հպարտությամբ եմ լցվում, ինչպես նաև մեծ երախտագիտությամբ խաղադաշտում իմ բոլոր թիմակիցների հետ լինելուս, ինչպես նաև ավելի քան 7 տարի Գերմանիայի հավաքականի ավագը լինելուս համար։
Անձաբ ես սիրել եմ Գերմանիայի ազգային հավաքականի մարզաշապիկը հագնելը։ Շատ շնորհակալ եմ դրա համար»,- Նոյերի խոսքերն է փոխանցում BBC-ն։
























































