Ինչպես տեղեկացնում է Sky Sport-ը, Գերմանիայի հավաքականից Իլկայ Գյունդողանի հեռանալուց հետո ավագի թևկապը կտրվի Մյունխենի «Բավարիայի» կիսապաշտպան Ջոշուա Կիմիխին։
29-ամյա խաղացողը ազգային հավաքականում իր նորամուտը նշել է 2016 թվականի մայիսին, այդ ժամանակից ի վեր Գերմանիայի հավաքականի կազմում անցկացրել է 91 հանդիպում, որոնցում դարձել է 6 գոլի հեղինակ։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Գյունդողանը հայտնել էր միջազգային կարիերան ավարտելու մասին։
























































