«Նապոլիի» գլխավոր մարզիչ Ջենարո Գատուզոն օգնություն է ցուցաբերել իտալացի բժիշկներին։
Իտալացին Կորիլյանո-Կալաբրոյի հիվանդանոցի համար շտապ օգնության մեքենա է գնել։
Գատուզոն նաև մեծ քանակությամբ դիմակներ է նվիրաբերել հիվանդանոցներին։
«Սա ամենաքիչ բանն էր, որ մենք կարող էինք անել։ Վստահ եմ՝ դուրս կգանք այս իրավիճակից, եթե միասնական լինենք»,-ասել է Գատուզոն։