Անխել Դի Մարիայի հայրը խոսել է ֆուտբոլիստի ծանր մանկության մասին:
Անխելից բացի ընտանիքն ունի ևս երկու դուստր։ Խաղացողի հայրն աշխատել է ածխի հանքում։ Անխելը օգնել է հայրիկին ածուխը փաթեթավորել տոպրակների մեջ և տանել տուն՝ վաճառելու:
«Մենք ստիպված էինք ծայրը ծայրին հասցնել: Զոհաբերությունը նրանում էր, որ մենք, գուցե, չենք տվել աղջիկներին այն, ինչ տվել ենք Անխելին:
Նա պետք է փրկվեր, նա պետք է ապագա ունենար, որպեսզի մյուսների նման ածխահանքում չմնար»,- ասել է «Բենֆիկայի» խաղացողի հայրը՝ Միգել Դի Մարիան։
























































