Լևերկուզենի «Բայերը» Գերմանիայի Սուպերգավաթի խաղում հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարով առավելության է հասել «Շտուտգարտի» նկատմամբ: Լևերկուզենում կայացած հանդիպման հիմնական ժամանակն ավարտվել է ոչ-ոքի՝ 2:2 հաշվով:
11-րդ րոպեին «Բայերի» հարձակվող Վիկտոր Բոնիֆասեն բացել է խաղի հաշիվը, 15-րդ րոպեին Մաքսիմիլիան Միտելշտեդտի փոխանցումից գոլի հեղինակ է դարձել «Շտուտգարտի» կիսապաշտպան Էնցո Միլհոն։ 37-րդ րոպեին խաղադաշտից հեռացվել է «Բայերի» հարձակվող Մարտին Տերժեն։
63-րդ րոպեին «Շտուտգարտը» առաջ է անցել հաշվի մեջ. գոլի հեղինակ է դարձել հարձակվող Դենիզ Ունդավը։ 88-րդ րոպեին «Բայերի» հարձակվող Պատրիկ Շիկը հավասարեցրել է հաշիվը:
Հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարում լևերկուզենյան թիմն ավելի ուժեղ է գտնվել՝ 4:3:
























































