Գերմանիայի գավաթի խաղարկության 1/32 եզրափակչում Դորտմունդի «Բորուսիան» այսօր հյուրընկալվելիս մրցել է Լյուբեկի «Ֆինիքսի» հետ և 4։1 հաշվով ջախջախիչ հաղթանակ տարել։
Հանդիպման առաջին գոլը խփվել է արդեն 3-րդ րոպեին. աչքի է ընկել «Բորուսիայի» պաշտպան Վալդեմար Անտոնը: 31-րդ րոպեին կիսապաշտպան Էմրե Ջանը կրկնապատկել է դորտմունդցիների առավելությունը՝ անվրեպ իրացնելով 11 մետրանոցը: 45+1-ին րոպեին Յուլիան Բրանդտը հաշիվը դարձրել է 3:0, իսկ 55-րդ րոպեին «Ֆինիքսի» հարձակվող Օբիննա Իլոկան մեկ գնդակ ետ է բերել: Սակայն 64-րդ րոպեին «Բորուսիայի» խաղացող Ժուլյեն Դուրանվիլը հաշիվը դարձրել է խոշոր:
Հիշեցնենք, որ Գերմանիայի ներկայիս գավաթակիրը Լևերկուզենի «Բայերն» է։
























































