Բելառուսական ԲԱՏԷ-ն թափուր աշխատատեղերի որոնման կայքում հայտարարություն է տեղադրել՝ տեղեկացնելով, որ երեք ֆուտբոլիստի է փնտրում:
Ակումբի հայտարարության մեջ նշվում է, որ ՖԱ ԲԱՏԷ-ն փնտրում է հիմնական դրույքով երեք ֆուտբոլիստների՝ մասնագիտական կրթությամբ: Նշվում է, որ թեկնածուն կարող է հույս դնել 2-ից 12 հազար բելառուսական ռուբլի աշխատավարձի վրա։
Անցած մրցաշրջանի արդյունքներով Բելառուսի 15-ակի չեմպիոնը զբաղեցրել է հինգերորդ տեղը՝ առաջատար Մինսկի «Դինամոյին» զիջելով 22 միավորով։ Այսպիսով, 2005 թվականից հետո առաջին անգամ երկրի ամենատիտղոսակիր ակումբը մնացել է առանց ազգային առաջնության մեդալների։ Բելառուսի առաջնության ընթացիկ մրցաշրջանի 17 հանդիպումներից հետո ԲԱՏԷ-ն վաստակել է 20 միավոր և զբաղեցնում է 11-րդ տեղը՝ 16 միավորով զիջելով առաջին տեղում գտնվող «Տորպեդո-ԲելԱԶ»-ին։
























































