Գերմանիայի Գավաթի մրցաշարի շրջանակում այսօր Մյոնխենգլադբախի «Բորուսիան» արտագնա խաղում հանդիպեց «Էրսգեբիրգեի» հետ։
Հյուրերը հաղթեցին այս խաղում 3-1 հաշվով։
Աչքի ընկան Օնորան, Նեցը և Պլեան, տանտերերի կազմում միակ գոլը խփեց Կլաուսենը։
Հայաստանի հավաքականի հարձակվող Հրանտ-Լեոն Ռանոսը հյուրերի հայտացուցակում էր, բայց խաղաժամանակ այսօրվա խաղում չստացավ։
























































