«Բավարիայի» ֆուտբոլիստ Թոմաս Մյուլերը կիսվել է նոր՝ 2024/2025 մրցաշրջանի սպասելիքներով։
«Հետաքրքիր իրավիճակ է թե՛ երկրպագուների, թե՛ ֆուտբոլիստների համար։ Բոլորին հետաքրքրում է, թե ինչպես կարձագանքի «Բավարիան» անցած տարի երրորդ տեղը զբաղեցնելուց հետո:
Լավագույնը, իհարկե, կլինի ինչ-որ փայլուն արձագանքը։ Բայց սպորտում և կյանքում երբեք չես իմանա, թե ծրագրած փոփոխությունները որքան արդյունք կտան։
Նախապատրաստումը լավ է անցել, բայց, ըստ երևույթին, յուրաքանչյուր թիմում նույն զգացողությունն է: Ես հուզված եմ և անհամբեր սպասում եմ հաջորդ շաբաթ Բունդեսլիգայի մեկնարկին»,- Մյուլերի խոսքերն է մեջբերում Bayern & Germany-ն։
























































