Այսօր ընկերական հանդիպման շրջանակում հանդիպեցին Մյունխենի «Բավարիան» և ավստրիական «Տիրոլը»։
Հանդիպումն ավարտվեց մյունխենցիների հաղթանակով՝ 3-0 հաշվով։
Գոլերի հեղինակ դարձան Քեյնը, Պալինյան և Վիդովիչը։ Թիմի նորեկ, ավստրալացի Իրանկունդան դարձավ գոլային փոխանցման հեղինակ։
Բունդեսլիգայի նոր մրցաշրջանը կմեկնարկի երկու շաբաթից։ «Բավարիան» առաջին տուրի շրջանակում արտագնա խաղում կհանդիպի «Վոլֆսբուրգի» հետ։
























































