«Մանչեսթեր Յունայթեդի» անգլիացի պաշտպան Աարոն Վան-Բիսական համալրել է Լոնդոնի «Վեսթ Հեմի» շարքերը, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
26-ամյա ֆուտբոլիստը 7 տարվա պայմանագիր է կնքել «Մրճահարների» հետ։ Տրանսֆերի փոխհատուցման չափը դեռևս հայտնի չէ։ Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնում էին, որ «Մանչեսթեր Յունայթեդը» ֆուտբոլիստի համար կստանա մոտ 17,5 միլիոն եվրո։
Վան-Բիսական «Մանչեսթեր Յունայթեդ» էր տեղափոխվել 2019 թվականի հուլիսին «Քրիսթալ Փելասից» 55 միլիոն եվրոյի դիմաց :Transfermarkt-ը անգլիացու տրանսֆերային արժեքը գնահատում է 20 միլիոն եվրո։
























































