Մյունխենի «Բավարիան» դեռ չի կարողանում համաձայնության գալ Լևերկուզենի «Բայերի» հետ կենտրոնական պաշտպան Ջոնաթան Տայի տրանսֆերի հարցում, հատնում է Bild-ը։
Աղբյուրի տեղեկություններով՝ ակումբի ղեկավարները դեռ համաձայնության չեն եկել գործարքի շուրջ։ Յոթ շաբաթ առաջ «Բավարիան» առաջարկեց 20 միլիոն եվրո գումարծ ևս 5 միլիոն եվրո բոնուսների տեսքով, բայց «Բայերը» մերժեց մյունխենցիների առաջարկը։
Նշվում է, որ եթե «Բավարիան» առաջիկա օրերին չբարելավի իր առաջարկը, Տան լրջորեն կմտածի, թե արդյոք նա պետք է տեղափոխվի «Բավարիա», հաշվի առնելով բանակցություններում ակումբի պասիվ դիրքորոշումը։
«Բայերը» դեռ չի բացառում Տային վաճառելու տարբերակը, ում պայմանագրի ժամկետը լրանում է հաջորդ ամառ։ «Բավարիան» վերջերս «Մանչեսթեր Յունայթեդին» վաճառեց Մաթիյս դե Լիխտին և Նուսեր Մազրաուիին, սակայն նույնիսկ դրանից հետո մյունխենցիները ոչ մի քայլ չարեցին Ջոնաթանի հետ պայմանագիր կնքելու ուղղությամբ։
























































