35-ամյա հարձակվող Ալեքսիս Սանչեսը, որը ներկայումս ազատ գործակալի կարգավիճակով է, 72 ժամվա ընթացքում պայմանագիր կկնքի Ա Սերիայում հանդես եկող Ուդինեզեի հետ։ Այս մասին X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter) հայտնում է Նիկոլո Սկիրան։
Աղբյուրի տեղեկություններով՝ չիլիացի ֆուտբոլիստը «Ուդինեզեի» հետ պայմանագիր կկնքի մինչև 2025 թվականը՝ որոշակի պայմանների կատարման դեպքում ևս մեկ մրցաշրջանով երկարաձգելու հնարավորությամբ։ Իտալական ակումբն արդեն բուժզննում է նշանակել Սանչեսի համար։
35-ամյա հարձակվողն արդեն հանդես է եկել «Ուդինեզեում» 2006-ից 2011 թվականներին:
























































