«Բորնմուտի» հարձակվող Դոմինիկ Սոլանկեն շուտով կդառնա «Տոտենհեմի» ֆուտբոլիստ, հայտնում է The Athletic-ը։ «Բորնմուտը» համաձայնել է վաճառել հարձակվողի տրանսֆերը «Տոտենհեմին»:
Աղբյուրի համաձայն՝ հայտնի չէ, թե կոնկրետ որքան է «Տոտենհեմը» վճարելու «Բորնմուտին», սակայն հարձակվողի պայմանագրով նախատեսված է տրանսֆերի՝ 75 միլիոն եվրո փոխհատուցում։
Հարձակվողը «Բորնմուտին» է միացել 2019 թվականին: Անցած մրցաշրջանում Դոմինիկը թիմի կազմում անցկացրել է 42 հանդիպում բոլոր մրցաշարերում, որոնցում դարձել է 21 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։
Սոլանկեն դարձավ «Բորնմուտի» լավագույն ռմբարկուն 2023/2024 մրցաշրջանում։ Ֆուտբոլիստի պայմանագիրը ներկայիս ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2027 թվականի հունիսի վերջը։
























































