«Ալ-Հիլալի» և Բրազիլիայի հավաքականի հարձակվող Նեյմարը կարող է 10-ամյա դուստր ունենալ։
Հունգարացի մոդել Գաբրիելա Գասպարը պնդում է, որ ժամանակին աստղային ֆուտբոլիստից երեխա է ունեցել։ Մոդելի խոսքով՝ իր դուստրը՝ Զոեն Նեյմարի հետ կարճ սիրավեպի արդյունք է։
Ենթադրվում է, որ ֆուտբոլիստը Գաբրիելայի հետ կարող էր հարաբերությունների մեջ եղած լինել 2013 թվականին՝ Բրազիլիայի և Բոլիվիայի ազգային հավաքականների միջև կայացած հանդիպումից հետո։
Նշվում է, որ 32-ամյա խաղացողը պատրաստվում է ԴՆԹ թեստ հանձնել իրականությունը պարզելու համար։
























































