Վեստ Արմենիան պայմանագիր է կնքել միանգամից ութ խաղացողի հետ, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
Այսպիսով ակումբի շարքերն են համալրել հետևյալ խաղացողները։
ԱՐՄԵՆ ՍԱՐԳՍՅԱՆ. 20 տարեկան, կենտրոնական պաշտպան, Հայաստանի Մ-21 հավաքականի անդամ, նախորդ ակումբը՝ ԲԿՄԱ:
ԱՐՍԵՆ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ. 24 տարեկան, կենտրոնական պաշտպան, Հայաստանի պատանեկան հավաքականների նախկին ֆուտբոլիստ, նախորդ ակումբը՝ «Վան»:
ԱՐԹՈՒՐ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ. 20 տարեկան, Հայաստանի պատանեկան հավաքականների ֆուտբոլիստ, վարձավճարով տեղափոխվել է «Ուրարտուից»:
ՏԻԳՐԱՆ ԱՅՈՒՆՑ. 24 տարեկան, Հայաստանի պատանեկան և երիտասարդական հավաքականների նախկին ֆուտբոլիստ, նախորդ ակումբը՝ «Սյունիք»:
ՄԱՐՏԻՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ. 23 տարեկան, Հայաստանի պատանեկան և երիտասարդական հավաքականների նախկին ֆուտբոլիստ, նախորդ ակումբը՝ ԲԿՄԱ:
ԷՐԻԿ ՍՄԲԱՏՅԱՆ. 21 տարեկան, Հայաստանի պատանեկան հավաքականների նախկին ֆուտբոլիստ, նախորդ ակումբը՝ «Արարատ-Արմենիա»:
ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ. 20 տարեկան, Հայաստանի պատանեկան հավաքականների նախկին ֆուտբոլիստ, նախորդ ակումբը՝ ԲԿՄԱ:
ԱՐՏԱԿ ԱՍԱՏՐՅԱՆ. 23 տարեկան, Հայաստանի պատանեկան հավաքականների նախկին ֆուտբոլիստ, նախորդ ակումբը՝ «Սյունիք»: