«Մանչեսթեր Սիթին» թիմի արգենտինացի հարձակվող Խուլիան Ալվարեսի հեռանալու դեպքում նրան փոխարինելու համար ընտրություն կկատարի Մադրիդի «Ռեալի» բրազիլացի հարձակվող Ռոդրիգոյի և «Նապոլիի» վրացի հարձակողական ոճի կիսապաշտպան Խվիչա Կվարացխելիայի միջև։ Այս մասին հայտնում է Marca-ն։
Աղբյուրի համաձայն՝ «Քաղաքայինների» դիտարկում է հայտնվել նաև «Քրիսթալ Փելասի» 26-ամյա կիսապաշտպան Էբերեչի Էզեն: Ընդգծվում է, որ Անգլիայի գործող չեմպիոնի գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան ավելի շատ հետաքրքրված է Ռոդրիգոյի տեղափոխությամբ։
Նշվում է, որ Մադրիդի «Ատլետիկոն» Ալվարեսի համար մանչեսթերյան ակումբին կվճարի 95 միլիոն եվրո՝ 75 միլիոն եվրո միանվագ, ևս 20 միլիոն եվրո բոնուսների տեսքով։
























































