«Լիվերպուլը» բանակցություններ է սկսել «Հոֆենհայմի» հետ հարձակվող Մաքսիմիլիան Բայերի տրանսֆերի շուրջ:
Ինչպես հայտնում է լրագրող Ֆլորիան Պլետենբերգը, 21-ամյա գերմանացին ցանկանում է միանալ Դորտմունդի «Բորուսիային»։ Այնուամենայնիվ, կողմերի միջև բանակցությունները շարունակվում են՝ ամբողջական համաձայնության գալու համար։
Բայերի գործող պայմանագիրը «Հոֆենհայմի» հետ նախատեսված է մինչև 2027 թվականը: Transfermarkt-ը ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատում է 30 միլիոն եվրո:
2023/24 մրցաշրջանում Բայերը բոլոր մրցաշարերում մասնակցել է 35 հանդիպման, խփել 16 գոլ և կատարել 3 արդյունավետ փոխանցում։
























































