Դորտմունդի «Բորուսիայի» և Մյունխենի «Բավարիայի» նախկին պաշտպան Մատս Հումելսը կարող է կարիերան շարունակել Անգլիայում։
Լրագրող Ֆլորիան Պլետենբերգը հայտնում է, որ 35-ամյա ֆուտբոլիստը, ով ազատ գործակալի կարգավիճակում է, բանակցություններ է վարում «Բրայթոնի» հետ։
Նշվում է, որ ֆուտբոլիստի ծառայություններով շատ է հետաքրքրված նրա հայրենակից, անգլիական թիմի նոր գլխավոր մարզիչ Ֆաբիան Հուրցելերը։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ գերմանացու ծառայություններով հետաքրքրված են նաև «Բոլոնիան», «Ռոման» և «Կոմոն»:
























































