Ֆրանսիայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Միշել Իդալգոն կնքել է իր մահկանացուն, տեղեկացնում է France Football-ը:
87-ամյա մասնագետի մահվան պատճառը չի հայտնվում:
Իդալգոն Ֆրանսիայի հավաքականը գլխավորել է 1976-84 թվականներին: Նրա գլխավորությամբ «կապույտները» հաղթել են Եվրո 1984-ը:
Հետագայում, Իդալգոն մարզել է «Մարսելը», որի հետ 3 անգամ նվաճել է չեմպիոնի տիտղոսը և մեկ անգամ ՝ Ֆրանսիայի գավաթը: