Արգենտինայի և «Ինտեր Մայամիի» հարձակվող Լիոնել Մեսսիի առանձնատունն Իսպանիայում հարձակման է ենթարկվել բնապահպան ակտիվիստների կողմից։ Այս մասին հայտնում է Le Parisien-ը։
Աղբյուրի համաձայն՝ ակտիվիստները մտել են առանձնատուն, որը դեռ ամբողջությամբ կառուցված չէ, և այնտեղ լցրել են սև և կարմիր ներկ:
Այնուհետև շենքում ներկաներից մեկը պաստառ է բացել, որի վրա գրված է եղել․ «Փրկեք մոլորակը։ Կերեք հարուստներին։ Ոստիկանությունը վերացրեք»։
























































