«Բարսելոնայի» և Իսպանիայի օլիմպիական հավաքականի կիսապաշտպան Ֆերմին Լոպեսը յուրահատուկ նվաճման է հասել 2024 թվականի Փարիզի Օլիմպիական խաղերում։
21-ամյա խաղացողը երեկ՝ օգոստոսի 5-ին օգնեց իսպանացիներին հաղթել Մարոկկոյին կիսաեզրափակիչում (2:1)՝ դառնալով գոլի և գոլային փոխանցման հեղինակ։ Ըստ Opta-ի, Լոպեսը դարձել է Նեյմարից հետո ամենաերիտասարդ խաղացողը, որը գոլ է խփել և գոլային փոխանցում կատարել Օլիմպիական խաղերի կիսաեզրափակիչում: Աստղային բրազիլացին դա արել է 2012 թվականին Հոնդուրասի դեմ խաղում 20 տարեկան 181 օրական հասակում։
Հիշեցնենք, որ Փարիզի Օլիմպիական խաղերի ֆուտբոլի մրցաշարի եզրափակիչում միմյանց կհանդիպեն Ֆրանսիայի և Իսպանիայի հավաքականները, հանդիպումը կկայանա օգոստոսի 9-ին ժամը 20։00-ին։