«Լիդսի» վինգեր Կրիսենսիո Սամերվիլը տեղափոխվել է «Վեսթ Հեմ», հայտնում է լոնդոնցիների պաշտոնական կայքը։
22-ամյա հոլանդացին ակումբի հետ պայմանագիր է ստորագրել մինչև 2029 թվականը՝ ևս մեկ մրցաշրջանով երկարաձգելու հնարավորությամբ։
Ըստ ինսայդերների, նրա տրանսֆերի համար «Վեսթ Հեմը» կվճարի 30 մլն եվրո։
Սամերվիլը «Լիդսում» հանդես է եկել 2020 թվականից։ Նախորդ մրցաշրջանում նա ճանաչվել է Չեմպիոնշիփի լավագույն ֆուտբոլիստ։ Ընդհանուր առմամբ, «Լիդսի» կազմում անցկացրած 89 խաղում ֆուտբոլիստը խփել է 25 գոլ և կատարել 12 գոլային փոխանցում:
























































