2024 թվականի Փարիզի Օլիմպիական խաղերի ֆուտբոլի կանանց մրցաշարի քառորդ եզրափակիչի առաջին խաղում ԱՄՆ-ը դրամատիկ խաղում նվազագույն հաշվով հաղթանակ տարավ Ճապոնիայի ընտրանու նկատմամբ (1։0):
Թիմերը հանդիպման հիմնական ժամանակը ավարտեցին գոլազուրկ ոչ-ոքի։ Լրացուցիչ ժամանակի առաջին խաղակեսի հիմնական ժամանակին ավելացված երկրորդ րոպեին ԱՄՆ-ի հարձակվող Թրիտնի Ռոդմանը խփեց հանդիպման միակ և հաղթական գոլ։
Այսպիսով ԱՄՆ-ի ֆուտբոլի կանանց հավաքականը դուրս եկավ մրցաշարի կիսաեզրափակիչ որտեղ կհանդիպի Կանադա – Գերմանիա զույգի հաղթողին։
























































