Ավարտվեց 2024 թվականի Օլիմպիական խաղերի տղամարդկանց ֆուտբոլի մրցաշարի քառորդ եզրափակիչ հանդիպումը, որում հանդիպեցին Ճապոնիայի և Իսպանիայի հավաքականները։ Թիմերը խաղացել են Լիոնի (Ֆրանսիա) Գրուպամա մարզադաշտում։ Իսպանիայի հավաքականը հաղթեց 3։0 հաշվով։
11-րդ րոպեին Իսպանիայի հավաքականի կիսապաշտպան Ֆերմին Լոպես Մարտինը բացեց խաղի հաշիվը։ 73-րդ րոպեին նա դուբլի հեղինակ դարձավ։ Վերջնական հաշիվը սահմանեց իսպանացի հարձակվող Աբել Ռուիսը` 3:0:
Օլիմպիական մրցաշարի 1/2 եզրափակիչում Իսպանիայի հավաքականը կհանդիպի Մարոկկոյի ազգային հավաքականի հետ։ Խաղը կկայանա երկուշաբթի՝ օգոստոսի 5-ին։
























































