«Բավարիայի» նոր գլխավոր մարզիչ Վենսան Կոմպանին խոսել է մյունխենյան ակումբում հարձակվող Թոմաս Մյուլերի և դարպասապահ Մանուել Նոյերի հետ համատեղ աշխատանքի մասին։
«Ես շատ հստակ պատկերացումներ ունեմ այն մասին, թե ինչի ենք ցանկանում հասնել ես և մենք որպես թիմ: Այս խաղացողները, ոչ միայն Մանուելն ու Թոմասը, սովոր են աշխատել մեծ ակնկալիքներով մարզիչների հետ: Նույնիսկ երբ արդեն լեգենդ ես դարձել, միշտ ուզում ես կատարելագործվել։ Դա լեգենդի մտածելակերպն է: Այսպիսով, շատ ավելի հեշտ է աշխատել նման մակարդակի և նման փորձ ունեցող խաղացողների հետ»,- X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter) Կոմպանիի խոսքերն է մեջբերում Bayern&Germany-ն։
Հիշեցնենք, որ բելգիացի մասնագետը «Բավարիայի» գլխավոր մարզչի պաշտոնում նշանակվել էր այս ամառ։
























































