«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին գլխավոր մարզիչ Դևիդ Մոյեսն աջակցել է թիմի ներկայիս մարզիչ Էրիկ տեն Հագին, ով, ըստ ԶԼՄ-ների, այս ամառ կարող է հեռացվել զբաղեցրած պաշտոնից։
«Էրիկ տեն Հագը լավ է աշխատում` հաշվի առնելով նրա վրա գործադրված հսկայական ճնշումը: Երբեմն ֆուտբոլիստների համար հեշտ է իրենց մարզչի հետ ունեցած խնդիրները որպես արդարացում օգտագործելը:
«Մանչեսթեր Յունայթեդը» ուներ անհավանական հաղթական մշակույթ: Չմոռանանք, որ տեն Հագը վերջին երկու տարում երկու տիտղոս է նվաճել։ Ես հիանում եմ նրա վճռականությամբ՝ պայքարելու իր քննադատների դեմ:
Ընդհանուր առմամբ, «Մանչեսթեր Յունայթեդի» ամենամեծ խնդիրը ոչ թե մարզիչն է կամ ֆուտբոլիստները, այլ «Մանչեսթեր Սիթին» և Պեպ Գվարդիոլան»,- ասել է Մոյեսը փոդքաստի ժամանակ։
























































