Լոնդոնի «Արսենալը» մոտ է «Ռեալ Սոսյեդադի» և Իսպանիայի հավաքականի կիսապաշտապան Միկել Մերինոյի տրանսֆերի ձեռքբերմանը, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Աղբյուրի համաձայն՝ «Զինագործների» և Մերինոյի միջև ձեռք է բերվել բանավոր համաձայնություն։ Նշվում է, որ իսպանացի կիսպաշտպանի համար լոնդոնցիները կվճարեն 30 միլիոն եվրո և մի շարք բոնուսներ։
Նախորդ մրցաշրջանում կիսապաշտպանը բասկյան ակումբի կազմում մասնակցել է 48 հանդիպման՝ դառնալով 8 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։
Ֆուտբոլիստի գործող պայմանագրի ժամկետը ներկայիս ակումբի հետ նախատեսված է մինչև 2025 թվականի ամառը: Transfermarkt-ը խաղացողի տրանսֆերային արժեքը գնահատում է 50 միլիոն եվրո: