Շվեյցարացի կիսապաշտպան Գրանիտ Ջական խոսել է «Արսենալից» Լևերկուզենի «Բայեր» իր տեղափոխության մասին։
«Ինձ համար դա ոչ թե հետքայլ էր, այլ երկու քայլ առաջ։ Որովհետև մարզչի հետ խոսելուց հետո ես ճիշտ զգացողություն ունեի, որ առաջիկա տարիներին այստեղ ինչ-որ առանձնահատուկ բան է կատարվելու։
Անցած տարին գրեթե կատարյալ էր: Իհարկե, դուք կարող եք մեկ մրցաշրջան անցկացնել այսպես, կարող եք նվաճել մեկ տիտղոս, բայց մենք ավելին ենք ուզում: Համոզված էի, որ մենք առնվազն մեկ խաղում կպարտվենք: Նոր մրցաշրջնում մենք իհարկե ցանկանում ենք պայքարել բարձր տեղերիի համար և դա անկասկած, մեր նպատակն է»,- Ջակայի խոսքերն է մեջբերում Kicker-ը:
Հիշեցնենք, որ անցած մրցաշրջանում Ջական «Դեղագործների» կազմում անցկացրել է 50 հանդիպում, խփել 4 գոլ և կատարել 2 գոլային փոխանցում։ 31-ամյա ֆուտբոլիստը գերմանական ակումբ է տեղափոխվել 2023 թվականի հուլիսին։ Ֆուտբոլիստի գործող պայմանագրի ժամկետը ակումբի հետ նախատեսված է մինչև 2028 թվականի ամառը:
























































