«Չելսիի» նախկին գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսը, ով այժմ գլխավորում է շոտլանդական «Սելթիկը», կիսվել է Պրեմիեր լիգայի գալիք մրցաշրջանում «Չելսիի» ելույթների մասին իր կարծիքով։
«Ակնկալում եմ, որ «Չելսին» Չեմպիոնների լիգայի ուղեգիր կնվաճի։ Էնցոն (Մարեսկա) եկել է թիմ և գտնվում է մի փուլում, երբ ակնհայտորեն դեռ շատ ֆուտբոլիստների չի ճանաչում:
Պարզապես տեսեք, թե ինչ տաղանդներ ունի «Չելսին», և նրանցից ոմանք դեռ պետք է վերադառնան թիմ, այնպես որ, կարծում եմ, նրանք կփորձեն մրցունակ լինել:
Նրանք շատ լավ ավարտեցին նախորդ մրցաշրջանը և այժմ ցանկանում են մեկ քայլ առաջ գնալ և պայքարել լավագույն քառյակում տեղ ունենալու համար: Տաղանդը կա, և ես վստահ եմ, որ Էնցոն և նրա անձնակազմը ֆուտբոլիստներին մղելու են առաջ՝ պայքարելու լավագույն քառյակում տեղի համար»,- Ռոջերսի խոսքերն է մեջբերում լրագրող Բեն Ջեյքոբսը։