Մյունխենի «Բավարիայի» մարոկկացի պաշտպան Նուսեր Մազրաուին համաձայնության է եկել «Մանչեսթեր Յունայթեդի» հետ, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Աղբյուրի տեղեկություններով՝ 26-ամյա խաղացողը «Կարմիր սատանաների» հետ համաձայնեցրել է 5 տարվա պայմանագիր՝ մինչև 2028/29 մրցաշրջանի ավարտը, ևս մեկ տարի երկարաձգելու հնարավորությամբ։
Նշվում է, որ մանկունիական ակումբը Մազրաուիին ձեռք բերելու համար նախատեսում է վաճառել թիմի անգլիացի պաշտպան Արոն Վան-Բիսակային։