29-ամյա հարձակվող Սերդար Ազմունը Լևերկուզենի «Բայերից» տեղափոխվել է ԱՄԷ-ի «Շաբաբ Ալ Ահլի»։ Այս մասին հայտնում է էմիրաթական ակումբի մամուլի ծառայությունը։
Լևերկուզենի «Բայերից» «Շաբաբ Ալ-Ահլի» Ազմունի տեղափոխության մանրամասները չեն հաղորդվում: Միևնույն ժամանակ, հայտնի ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն ավելի վաղ սոցցանցերում հայտնել էր, որ էմիրաթական ակումբն իրանցի հարձակվողի համար կվճարի 5 միլիոն եվրո։
Անցած մրցաշրջանում իրանցի ֆուտբոլիստը վարձավճարով հանդես էր գալիս «Ռոմայում»: