Մադրիդի «Ռեալը» համաձայնության է եկել Մյունխենի «Բավարիայի» 23-ամյա ձախ պաշտպան Ալֆոնսո Դեյվիսի հետ, որպեսզի նա միանա «Լոս Բլանկոսին» 2025 թվականի ամռանը որպես ազատ գործակալ, քանի որ նրա պայմանագիրը մյունխենյան ակումբի հետ ավարտվում է։ Այս մասին հայտնում է AS-ը։
Աղբյուրի համաձայն՝ Դևիսը չի երկարաձգի աշխատանքային պայմանագիրը «Բավարիայի» հետ, քանի որ գերմանական գրանդը չի կարող առաջարկել իր պահանջած աշխատավարձը։ Միաժամանակ «Ռեալն» այս ամառ չի տրանսֆերի հանի կանադացի ֆուտբոլիստին։
Անցած մրցաշրջանում Դևիսը մասնակցել է 42 հանդիպման, որոնցում դարձել է երեք գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։ Transfermarkt պորտալում ներկայացված տեղեկատվության համաձայն՝ ֆուտբոլիստի շուկայական արժեքը կազմում է 50 միլիոն եվրո: