Լևերկուզենի «Բայերի» 29-ամյա հարձակվող Սերդար Ազմունը համաձայնել է տեղափոխվել ԱՄԷ-ն ներկայացնող «Շաբաբ Ալ-Ահլի»: Այս մասին հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter):
Աղբյուրի համաձայն՝ էմիրաթական ակումբը «Բայերին» կվճարի 5 միլիոն եվրո։ Երկուշաբթի՝ հուլիսի 29-ին, Ազմունը բուժզննում կանցնի Դուբայում։
Անցած մրցաշրջանում իրանցի ֆուտբոլիստը վարձավճարով հանդես էր գալիս «Ռոմայում»: