Այսօր՝ հուլիսի 25-ին Նիդեռլանդներում Մյունխենգլադբախի «Բորուսիան» անցկացրեց նախամրցաշրջանային երկրորդ ընկերական հանդիպումը։ Գերմանական թիմը 3։1 հաշվով հաղթեց հոլանդական «Ֆորտունա Սիտարին»։
Հայաստանի հավաքականի հարձակվող Հրանտ-Լեոն Ռանոսը խաղադաշտ մտավ ընդմիջումից հետո և 56-րդ րոպեին խփեց իր թիմի երկրորդ գոլը՝ հաջող իրացնելով 11 մետրանոցը։
Հիշեցնենք, որ 21-ամյա խաղացողը գոլի հեղինակ էր դարձել նաև նախորդ ընկերական հանդիպմանը՝ «Վեգբեր Բեկի» դեմ խաղում։