Այսօր՝ հուլիսի 24-ին, մեկնարկում է 2024 թվականի Փարիզի ամառային Օլիպիական խաղերի ֆուտբոլի մրցաշարը։
16 հավաքականներ ընդգրկվել են չորս խմբերում՝ A, B, C և D․
A Խումբ․ Ֆրանսիա, ԱՄՆ, Գվինեա, Նոր Զելանդիա
B Խումբ․ Արգենտինա, Մարոկկո, Իրաք, Ուկրաինա
C Խումբ․ Իսպանիա, Եգիպտոս, Ուզբեկստան, Դոմինիկյան Հանրապետություն
D Խումբ․ Իսրայել, Պարագվայ, Մալի, Ճապոնիա
Օլիմպիական խաղերի ֆուտբոլի մրցաշարի ժամանակացույցը հուլիսի 24-ին.
Արգենտինա — Մարոկկո — 17:00
Ուզբեկստան — Իսպանիա — 17:00
Գվինեա — Նոր Զելանդիա — 19:00
Եգիպտոս — Դոմինիկյան Հանրապետություն — 19:00
Ճապոնիա — Պարագվայ — 21:00
Իրաք — Ուկրաինա — 21:00
Մալի – Իսրայել — 23:00
Ֆրանսիա — ԱՄՆ — 23:00
Հիշեցնենք, որ 2024 թվականի Փարիզի Օլիմպիական խաղերում ֆուտբոլի մրցաշարը կանցկացվի հուլիսի 24-ից օգոստոսի 10-ը։ Գործող չեմպիոնը Բրազիլիայի հավաքականն է, որը չի կարողացել նվաճել մրցաշարի ուղեգիր։