«Բարսելոնայի» և Իսպանիայի հավաքականի 17-ամյա պաշտպան Պաու Կուբարսին խոսել է 2024 թվականին Փարիզում կայանալիք Օլիմպիական խաղերին իր մասնակցության մասին։
«Մեկ տարի առաջ ես նույնիսկ չէի կարող պատկերացնել, որ կհայտնվեմ այստեղ։ Մենք իսկապես անհամբեր սպասում ենք խաղերին։ Մենք երկար ենք նախապատրաստվել և շատ ոգևորված ենք։ Մենք միշտ ձգտում ենք առավելագույնի, մենք Իսպանիայի հավաքականն ենք և միշտ պետք է հասնենք դրան»,- Կուբարսիի խոսքերն է մեջբերում Sport.es-ը։
Հիշեցնենք, որ Փարիզի 2024 թվականի ամառային 33-րդ Օլիմպիական խաղերում Իսպանիայի հավաքականը ընդգրկված է C խմբում՝ Ուզբեկստանի, Եգիպտոսի և Դոմինիկյան Հանրապետության ընտրանիների հետ: