Մարկո Ռոյսը մոտ է MLS-ի «Լոս Անջելես Գելեքսի» ակումբ տեղափոխվելուն:
Դորտմունդի «Բորուսիայի» նախկին խաղացողը ամերիկյան թիմին կմիանա ազատ գործակալի կարգավիճակով: Այս մասին հայտնում է Ֆաբրիցիո Ռոմանոն։
35-ամյա խաղացողի և նրա շրջապատի հետ կապված դեռ վերջնական մանրամասներ կան, բայց գործարքն արդեն մոտ է ավարտին:
Նշվում է, որ Ռոյսն ինքը պատրաստ է տեղափոխվել MLS։