Գերմանական Bild պարբերականի հաղորդմամբ՝ Հայաստանի ազգային հավաքականի և Մյունխենգլադբախի «Բորուսիայի» հարձակվող Հրանտ-Լեոն Ռանոսը չի տեղափոխվի Շալկե 04։
Նշվում է, որ գելզենկիրխենյան ակումբը որոշ ժամանակ առաջ հայ հարձակվողին դիտարկել է որպես հարձակման գծի ուժեղացում, սակայն հետո կանգ է առել այլ թեկնածուների վրա։
Հիշեցնենք, որ 20-ամյա հարձակվողի ծառայություններով ավելի վաղ հետաքրքրվում էր 2-րդ Բունդեսլիգան ներկայացնող մեկ այլ ակումբ՝ «Ֆորտունա Դյուսելդորֆը»: