Մյունխենի «Բավարիան» հայտարարել է պորտուգալացի հենակետային կիսապաշտպան Ժոաու Պալինյաի տեղափոխության մասին։
Նշվում է, որ մյունխենյան գրանդը 28-ամյա պորտուգալացու համար 51 միլիոն եվրո է վճարել «Ֆուլհեմին», ևս 5 միլիոն լոնդոնցիները կստանան բոնուսների տեսքով։
Հիշեցնենք, որ ավարտված մրցաշրջանում Պալինյան լոնդոնյան ակումբի կազմում մասնակցել է 39 հանդիպման՝ դառնալով 4 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։