24-ամյա խորվաթ պաշտպան Յոսիպ Ստանիսիչը վերադաձել է Մյունխենի «Բավարիա»՝ նախորդ մրցաշրջանը վարձավճարով Լևերկուզենի «Բայերի» կազմում անցկացնելուց հետո։ Այս մասին հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Աղբյուրի համաձայն՝ Ստանիսիչը մյունխենյան ակումբի հետ կնքել է նոր երկարաժամկետ պայմանագիր մինչև 2029 թվականը։
Ավարտված մրցաշրջանում խորվաթը «Դեղագործների» կազմում մասնակցել է 40 հանդիպման՝ դառնալով 4 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։