Գարեթ Սաութգեյթը կարող է հեռանալ Անգլիայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից՝ թիմի հասցեին հնչող քննադատությունների ֆոնին, հայտնում է Goal-ը։
«Ամեն բան շատ է փոխվել, և ես զգում եմ, որ դա հավանաբար իմ պատճառով է: Ես չեմ պատրաստվում պայքարել դրա դեմ, ուստի դրա վրա էներգիա վատնելն անիմաստ է: Ես հասկանում եմ, թե ինչ տրամադրություններ կան իմ հանդեպ, բայց ցանկանում եմ, որ թիմին աջակցեն»,- Սաութգեյթի խոսքը մեջբերում է Goal-ը։
Հիշեցնենք, որ Անգլիայի հավաքականը ԵՎՐՈ-2024-ի C խմբում զբաղեցրեց առաջին տեղը և դուրս եկավ մրցաշարի 1/8-րդ եզրափակիչ, որտեղ ուժերն է չափելու Սլովակիայի ընտրանու հետ։