Մրցույթը կկայանա ՖԻՖԱ-ի և Rocket League-ի համագործակցության շնորհիվ։ Ավտոմրցարշավների և ֆուտբոլի հիբրիդային սպորտի առաջնության շրջանակներում կմրցեն 16 ազգային թիմեր: Սա կլինի ՖԻՖԱ-ի առաջին մրցաշարն այս կարգում:
Երկրները, որոնց թիմերը կներկայացվեն ՖԻՖԱ-ի Աշխարհի առաջնությանը, կընտրվեն խաղացողների բազայի և վիրտուալ մարզիկների (օգտատերերի) նախկին արդյունքների հիման վրա, որոնք նրանք գրանցել են Rocket League-ի հարթակներում:
ՖԻՖԱ-ի Աշխարհի առաջնության անցկացման ժամկետները, ինչպես նաև մրցույթի մրցանակային ֆոնդը և այլ մանրամասներ առայժմ անհայտ են: Միջոցառման կազմակերպիչները նշում են, որ շուտով լրացուցիչ տեղեկություններ կհրապարակվեն:
Նշենք, որ Rocket League-ն մրցարշավային խաղ է ֆուտբոլային ժանրում, որը մշակվել և հրապարակվել է Psyonix-ի կողմից։