Դարպասապահ Դամյան Շիշկովսկիի և «Արարատ-Արմենիա» ֆուտբոլային ակումբի միջև պայմանագիրը կողմերի փոխադարձ համաձայնությամբ լուծվել է և ֆուտբոլիստը հեռացել է երևանյան թիմից։
Այս մասին հայտնում է ակումբի պաշտոնական կայքը:
Շիշկովսկին «Արարատ-Արմենիային» միացել է 2024-ի հունվարին։ Այս ընթացքում ֆուտբոլիստը մասնակցել է 9 հանդիպման: