Բրազիլիայի ազգային հավաքականի երիտասարդ հարձակվող Էնդրիկը 105 տարվա վաղեմության ռեկորդ է կրկնել Կոպա Ամերիկայում։
Մադրիդի «Ռեալի» նորեկը փոխարինման է դուրս եկել խմբային փուլի առաջին տուրի՝ Կոստա Ռիկայի դեմ խաղում՝ (0։0) 71-րդ րոպեին փոխարինելով Վինիսիուսին։ 17 տարեկան 339 օրական հասակում Էնդրիկը դարձավ Կոպա Ամերիկայի խաղարկությունում «Սելեսաոյի» ամենաերիտասարդ խաղացողը վերջին 105 տարվա ընթացքում, հայտնում է MisterChip-ը:
Վերջին անգամ Բրազիլիայի հավաքականի կազմում Կոպա Ամերիկայի խաղարկության շրջանակում նման բան եղել է հեռավոր 1919 թվականին, երբ Ագոստինյո Ֆորտես Ֆիլյոն 17 տարեկան 251 օրական հասակում բրազիլացիների կազմում մասնակցել է մայրցամաքային մրցաշարին։